Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դոնալդ Թրամփ. Քենեդիի սպանության մասին փաստաթղթերը կհրապարակվեն հոկտեմբերի 26-ին

 Դոնալդ Թրամփ. Քենեդիի սպանության մասին փաստաթղթերը կհրապարակվեն հոկտեմբերի 26-ին
26.10.2017 | 13:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային արխիվի հազարավոր փաստաթղթեր՝ կապված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ, կհրապարակվեն ժամկետում՝ հոկտեմբերի 26-ին։ Թվիթերում նա գրել է. «Ջոն Քենեդու մասին փաստաթղթերի՝ վաղուց սպասված հրապարակումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Այնքան հետաքրքիր է»։

Հոկտեմբերի 20-ին ամերիկյան Politico պարբերականը հայտնել էր, որ Թրամփը կարող է չեղարկել մոտ 3100 փաստաթղթերի հրապարակումը, որ կապված են նախկին նախագահի սպանության հետաքննության հետ։

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ